Բաղադրությունը
- մակարոն — 150 գրամ
- միջին փափկության պանիր (չեդդեր) — 150 գրամ
- պարմեզան պանիր — 50 գրամ
- կաթ — 225 գրամ
- ալյուր — 30 գրամ
- կարագ — 25 գրամ
- աղ, պղպեղ, մշկընկույզ, պապրիկա:
Պատրաստման եղանակը։
Եփել մակարոնը: Հալեցնել կարագը փոքր կաթսայում, ավելացնել ալյուր և խառնել: Այն կդառնա պինդ։ Այնուհետև ավելացնել փոքր-ինչ տաքացրած կաթ, զգուշորեն խառնել սոուսը այնպես որ բոլոր գնդերը վերանան: Եփել սոուսը, մինչև խտանա: Այնուհետև ավելացնել աղ, պղպեղ, պապրիկա և ընկույզ: Քերել պանիրը: Պանիր ավելացնել սոուսի մեջ և խառնել: Պատրաստի մակարոնին ավելացնել սոուսը, խառնել մինչև պանիրը հալվի: Մակարոնը լցնել թավայի մեջ և վրան ավելացնել քերած պանիր: Թխել 220 C ջերմաստիճանում 10-15 րոպե մինչև դարչնագույն դառնալը: