ՀՀում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 3 դեպք ընդհանուր վարակվածների թիվը 26-ն է մեկուսացված է 300 քաղաքացի

Հայաստանում ունենք կորոնավիրուսի հաստատման ևս 3 դեպք,որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել:Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում`Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:«Հանրագումարով այս պահին ունենք հաստատված 26 դեպք:Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն:Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ սերտ շփում ունեցողները հայտնաբերվում են, որպեսզի մեկուսացվեն:Այսօր կլինի ևս մեկ թարմացում», գրել է նա:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика