Մարտի 7-ի ուշ երեկոյան ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի մեկի» գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: «Արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման պատճառով են տեղափոխել: Դեռևս ընթացող զննության արդյունքներով՝ որոշում է կայացվելու հետագա բուժման բնույթի վերաբերյալ»,-ասաց նա:
Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ այժմ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը լավ է։ Նա այլ մանրամասներ չփոխանցեց: Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով:
Հեղինակ Անի Գևորգյան։ Աղբյուր