Ռուսաստանում քննարկում են օրենքի նախագիծ, որն ընդունվելու դեպքում արտասահմանցիներն ավելի հեշտ գործընթացի արդյունքում կկարողանան ՌԴ քաղաքացիություն ստանալ…
Խոսքը մասնավորապես վերաբերում է փոփոխությանը, ինչի արդյունքում չեղարկվելու է այն կետը, որի համաձայն, արտասահմանցին ՌԴ քաղաքացիություն ստանալու համար պարտավոր է հրաժարվել իր քաղաքացիությունից…
Նախագիծն արդեն գրեթե պատրաստ է և նախագահի աշխատակազմի հետ վերջնական համաձայնեցվելուց հետո կուղարկվի պետդումա… Սա թույլ կտա ՀՀ քաղաքացիներին դառնալ ՌԴ քաղաքացի՝ չհրաժարվելով Հայաստանի քաղաքացիությունից…