1․Եթե դուք տեսել եք նապաստակ 100%-անոց օպտիմիստ եք: Դուք միշտ լի եք ուրախությամբ և երջանկությամբ և միշտ տեսնում եք կյանքի վառ կողմերը: Ինչպիսի սիտուացիա էլ լինի, հույսի ճառագայթի նման ձեր շուրջը երջանկությամբ եք լցնում: Դուք զվարթ անհատականություն եք՝ ստեղծագործ մտքով: Երբ բախվում եք խնդիրների, դուք խիզախ որոշումներ եք կայացնում և ջանք չեք խնայում ցրելու նեգատիվը՝ ձեր դրական էներգիայով:
2.Եթե դուք տեսել եք բադիկ Դու 100%-անոց ռեալիստ եք: Դուք չափազանց խարիզմատիկ անձնավորություն եք: Մարդիկ ոգեշնչվում են ձեր ռեալիստական մտածողությամբ: Դուք գիտակցում եք, որ կյանքում ինչ-որ բանի հասնելու համար պետք է թիմային աշխատանք: Դուք շատ ճկուն միտք ունեք և շրջապատի մարդիկ փորձում են ներգրավվել ձեր թիմ: Դուք որոշումներ ընդունում եք այնպիսի արագությամբ, ինչպիսի արագությամբ որ խնդիրներն եք լուծում: Դուք կոշտ եք ձեր որոշումներում, երբ հարցը վերաբերում է սկզբունքային խնդիրներին:
3.Եթե դուք միաժամանակ երկուսն էլ տեսել եք Այս դեպքում դուք 50% օպտիմիստ եք, 50% ռեալիստ: Դուք ոչ միայն դրական և հիանալի մարդ եք, այլև անվերջանալի էներգիա ունեք: Դուք մշտապես լավ հարաբերություններ եք հաստատում շրջապատի մարդկանց հետ: Դուք ստեղծագործ անձնավորություն եք և շատ լավ գիտեք՝ որտեղ և երբ է պետք զվարճանալ: Երբ դուք բախվում եք խնդիրների, կարող եք մի կողմ դնել ձեր անհոգ խառնվածքը և լծվել աշխատանքի: