Կոճապղպեղը բնական ազդեցիկ միջոց է, որի հակաբորբոքային հատկությունները վաղուց ապացուցված են: Դեռ հին Չինաստանում կոճապղպեղը լայնորեն օգտագործվել է ցավերը վերացնելու համար:
Այն օգնում է մեղմացնել վիճակը արթրիտի դեպքում, վերացնում է մկանների քաշող ցավերը և գլխացավերը, նաև ծնկահոդի ցավը և ձեռքերի մատների հոդերի ցավը, արագացնում է արյան շարժը:
Ինչպես բուժել ծնկահոդը
Կոճապղպեղով կոմպրեսն արդյունավետ միջոց է մկանների ցավերի բուժման և վարիկոզի, գերձգումների և նույնիսկ ռևմատիզմի ախտանիշերի մեղմացման համար:
Ակտիվ բաղադրիչ լինելով՝ կոճապղպեղն առաջացնում է այրոցի զգացողություն, նաև բարձրացնում է հյուսվածքների ջերմաստիճանը: Անհանգստանալ պետք չէ, քանի որ այն այդպես է դրսևորում իր ազդեցությունը:
Կոմպրեսի բաղադրիչները խորը ներթափանցում են մաշկային ծածկույթներ և ուղղվում են դեպի ցավերի առաջացման սկզբնաղբյուր:
Երբ ցավում է ծնկահոդը կամ սրունքաթաթը, քեզ շատ ավելի լավ կզգաս դրա վրա կոճաղպեղի կոմպրես դնելով: Կոճապղպեղի կոմպրեսի համար անհրաժեշտ կլինեն հասանելի բաղադրիչներ:
Բաղադրիչները՝
- 70 գ. կոճապղպեղի արմատ
- 2 ճ. գ. ծովի աղ
- 4 պճեղ սխտոր
Պատրաստումը՝
1. Նախ մաքրիր կոճապղպեղի կեղևը և մանրացրու այն:
2. Հետո մաքրիր սխտորը:
3. Խառնիր կոճապղպեղը, սխտորը և ծովի աղը:
4. Լավ մանրացրու մինչև համասեռ զանգված ստացվի:
5. Մի կտոր կերակրի թաղանթ վերցրու, որը կբավականացնի հիվանդ հոդը փաթաթելու համար:
6. Ստացված զանգվածը քսիր մաշկիդ այն հատվածում, որտեղ ցավն ամենից շատն է անհանգստացնում:
7. Զգուշորեն զանգվածը սեղմիր վերևից և ոտքդ փաթաթիր ոչ շատ ամուր, բայց որպեսզի կոմպրեսը մնա:
8. Անհրաժեշտության դեպքում թաղանթը ֆիքսիր կպչուն ժապավենով:
9. Եթե հնարավորություն կա, թաղանթի վրայից կալանդ հագիր: Այն շարժվելիս կպաշտպանի կոմպրեսը:
10. Կոմպրեսի օգտագործման խորհուրդ տրվող ժամկետն առնվազն 6 ժամ է:
Ուշադրություն դարձրու, որ կոմպրեսը խորհուրդ չի տրվում օգտագործել բաց վերքերի դեպքում: Այն կարող է օգնել միայն ոհդերի մկանների ներքին ցավերի դեպքում:
Կոճապղպեղը պարունակում է ավելի քան 12 բաղադրիչ, որոնք կարող են բուժել բորբոքային գործընթացներն օրգանիզմում:
Կոճապղպեղը նաև նվազեցնում է նյարդային ընկալիչների զգայնությունը ցավի նկատմամբ՝ ցավազրկող հաբերից ոչ պակաս ակտիվ գործելով: Կողմնակի աղդեցություններ չկան: