Բաղադրիչներ
- Պանիր
- Պաքսիմատ
- Ձու – 2 հատ
Պատրաստման եղանակը
Պանիրը 1-1.5 սմ հաստությամբ քառակուսիների կտրատել: Ձվերը հարել: Պանրի կտորները թավալել ձվային զանգվածի մեջ, այնուհետև՝ պաքսիմատի, և այդպես կրկնել երկու անգամ: Բարձր կրակի վրա տապակել 30-40 վայրկյան: