Հրաշալի ուտեստ շատ հյուրեր ունենալու դեպքում

Համեղ և արագ պատրաստվող ուտեստ, որը համոզված ենք դուր կգա բոլորին։ Բաղադրիչներ՝ հավի քարաճիկ — 600 գրամ, կիսակոշտ պանիր, ցածր յուղայնությամբ—100-150 գրամ, 2 լոլիկ, 1 սոխ, սխտոր— 3-4 հատ, կանաչի, աղ, մանրացրած սև պղպեղ։

Պատրաստումը՝ Սոխը կտրել խորանարդներով և տապակել յուղով պատած թավայի մեջ, հենց այնտեղ էլ ավելացնում ենք լյարդը, 2-3 մասի բաժանած և տապակում 5-7 րոպե, անընդհատ խառնելով։
Դնում ենք լյարդը տապակելու համար նախատեսված ֆորմայի մեջ, լցնում աղ, պղպեղ և մանրացրած կանաչի ու սխտոր։ Վրան լցնում ենք կտրատած լոլիկի խորանարդներ և կոշտ պանիր։ Պատրաստում ենք ջեռոցում 190 աստիճան ջերմության տակ մինչև պանիրը հալի։ Բարի ախորժակ։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика