Մենք սկսում ենք մեր օրը նախաճաշից և մեր ամբողջ օրվա էներգիան կախված է հենց դրանից։ Կարևոր է ունենալ առողջ և լավ նախաճաշ, որպեսզի շարունակեք լինել էներգիայով լի ամբողջ օրվա ընթացքում։ Նախաճաշը պետք է լի լինի կյանքի համար կարևոր վիտամիններով և հանքանյութերով, որոնք պետք է արագացնեն օրգանիզմի նյութափոխանակությունը։
Ձեզ ենք ներկայացնում օգտակար նախաճաշ, որը խորհուրդ են տալիս դիետոլոգները։ Այս բաղադրատոմսը վերացնում է փորկապությունը, օգնում է այրել ճարպերը և կալորիաները և կարգավորում քաշը։ Կարող եք ազատվել 3-5 կգ ավելորդ քաշից, եթե օգտագործեք այս բաղադրատոմսը որպես նախաճաշ 30 օր։ Այս նախաճաշը շատ օգտակար է ձեր մազերի, մաշկի և եղունգների համար։ Բացի այդ՝ այն երիտասարդացնում է մաշկը։
Բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ են
- վարսակի փաթիլներ — 2 ճաշի գդալ,
- անյուղ յոգուրտ — 1 բաժակ,
- կակաոյի փոշի — 1 թեյի գդալ,
- մանրացրած կտավատի սերմեր — 1 թեյի գդալ,
- սալոր – 5-7 հատ (թարմ)։
Պատրաստումը Այս նախաճաշը պետք է պատրաստեք երեկոյան, քնելուց առաջ և առավոտյան։ Լցրեք սալորները 100 մլ տաք ջրի մեջ։ Թողեք 10 րոպե։ Ուրիշ ամանի մեջ խառնեք վարսակի փաթիլները, կակաոն և կտավատի սերմերը։ Այնուհետև լցրեք վրան անյուղ յոգուրտը և լավ խառնեք։
Այժմ կտրեք թաթախված սալորները մանր կտորների և ավելացրեք դրանք խառնուրդին։ Բլենդերի օգնությամբ խառնեք բոլոր բաղադրիչները։ Պահպանեք սառցախցիկում։ Առավոտյան վայելեք հիասքանչ նախաճաշը։ Դուք կնկատեք դրական արդյունքներն առաջին շաբաթվանից հետո։