Մտերմացնում է մարդկանց Շախմատը պատմության ամենահին խաղերից է։ Այն ավելի քան 1500 տարեկան է։ Ժամանակի ընթացքում շախմատը փոխվել է, տարածվել մոլորակով մեկ, մինչ այնպիսին դառնալը, ինչպիսին մենք այժմ գիտենք այն։
Սովորեցնում է հաղթել և պարտվել Իհարկե, բոլորին է դուր գալիս հաղթել, բայց պակաս կարևոր չէ նաև պարտություններն ընդունելու կարողությունը։ Ինչպես ասում են՝ երբեմն դուք եք դաս տալիս, երբեմն ձեզ են դաս տալիս։ Ամենակարևորն խաղերից դաս քաղելն է ու ավելի ուժեղ խաղացող դառնալը։ Ինչպես և կյանքում, մեզ պետք է աջակցություն, երբ մենք բախվում ենք անհաջողությունների հետ,Եթե դուք պարտվում եք շախմատային պարտիան, վերադարձեք ու սովորեք ձեր սխալների վրա։
Շախմատը երեխաներին օգնում է հասկանալ իրենց արարքների հետևանքները։ Վերջին տասնամյակում ողջ աշխարհում նկատվում է դպրոցում շախմատի բում։ Այնքան կարևոր չէ, որ երեխաները դառնան ուժեղ շախմատիստներ կամ բարձր վարկանիշներ վաստակեն, որքան այն, որ շախմատը վաղ տարիքից երեխաներին սովորեցնում է, որ իրենց ընտրությունը կարող է ունենալ լավ ու վատ հետևանքներ։
Շախմատն օգնում է բոլորին կենտրոնանալ։ Ինչպես ասել է Բոբի Ֆիշերը. «Շախմատը լիակատար կենտրոնացում է պահանջում»։ Շախմատիստը կարող է գրոսմայստերի մակարդակի 30 քայլ անել, իսկ հետո 31-րդի վրա շեղվել ու տարրական սխալ թույլ տալ, որի պատճառով պարտիան տանուլ կտրվի։
Շախմատը դպրոցում ուսուցանելու հիանալի միջոց է։ Դպրոցական դասերից առաջ, դրանց ընթացքում և հետո անցկացվող շախմատային պարապմունքները շատ ընդունված են այժմ, և դա պատահական չէ։ Շախմատը մեծ ծախսեր չպահանջող զբաղմունք է երեխաների համար, որով կարելի է զբաղվել նաև դպրոցում։