Եկեք մի պահ հասկանանք «ուժեղ կին» հասկացությունը: Սա բնավ ֆիզիկական ուժի մասին չէ, ոչ էլ տղամարդանման կանանց: «Ուժեղ կին»-ն ինքնավստահ է, ինքնաբավ, նպատակասլաց և կամային: Ձեզ ենք ներկայացնում 8 բան, որոնց վրա ուժեղ կանայք թքած ունեն և ճիշտ էլ անում են:
Նրանք թքած ունեն իրենց նախանձողների և իրենց վատաբանողների վրա: Նրանք չեն վախենում ցույց տալ իրենց իրական դեմքը: Նրանց չի հետաքրքրում, թե ինչ է ասում կամ անում մեծամասնությունը:
Նրանք չեն ապրում անցյալով: Նրանք չեն փոխառում յուրաքանչյուր թրենդ, որ այդ պահին ակտուալ է: Նրանք կախված չեն այլոց աջակցությունից: Նրանք չեն փորձում բոլորին դուր գալ: Նրանք կախվածություն չունեն սոց-ցանցերից: