Հավանաբար շատերին ծանոթ զգացողություն է, երբ քնած ժամանակ թվում է վայր ես ընկնում: Մասնագետներն ասում են, որ նման զգացողություն շատերն են ունենում: Հետաքրքրականն այն է, որ այս երևույթը մի քանի բացատրություն ունի: Որոշ մասնագետներ դա բացատրում են որպես ևս մի հնարավորություն, երբ ուղեղը թելադրում է օրգանիզմին, որ շուրջն ամեն ինչ կարգին է և կարելի է հանգիստ քնել:Կա նաև այլ բացատրություն, ըստ որի օրգանիզմն անցնում է պասիվ վիճակի:
Ըստ երրորդ խմբի մասնագետների կարծիքի, որն ամենաընդունելին է, օրգանիզմը փորձում է ճշտել, թե չի մահանում արդյո՞ք քնած մարդը:Քանի որ քուն մտնելու ընթացքում բոլոր գործընթացներն ավելի դանդաղանում են, ուղեղին կարող է մի պահ թվալ, թե օրգանիզմը սկսում է մահանալ, և այդ կերպ ուղեղն ազդակ է տալիս արթնանալու համար:Փորձագետները նշում են, որ սա բացարձակ անվտանգ երևույթ է:Սա հիմնականում տեղի է ունենում սթրեսների և գերհոգնածության հետևանքով:Իսկ դուք երբևէ նման զգացողություն ունեցե՞լ եք: