Կոկորդի ցավը մրսածությանը, գրիպին և նմանատիպ այլ հիվանդություններին հաճախ ուղեկցող խնդիր է, որը կարող է բավական տհաճ լինել՝ բացասաբար անդրադառնալով կյանքի որակի վրա: Նման դեպքերում կոկորդի ցավը բուժելու համար շատ արդյունավետ կարող են լինել այն բնական միջացները, որոնք միաժամանակ օգնում են բուժել նաև մրսածությունն ու գրիպը, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
- Մի քանի պճեղ սխտորը տրորել, լցնել բաժակի մեջ, այնուհետև մոտեցնել դեմքը բաժակին և մոտ 5 րոպե այդպես շնչել: Սկզբում հարկավոր է շնչել բերանով, այնուհետև՝ քթով: Այս պարզ մեթոդը կօգնի ոչ միայն մեղմել ցավը, այլև պաշտպանվել վարակումից համաճարակների ժամանակ:
- 1 թեյի գդալ անիսոնի սերմերին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 15 րոպե թողնել թուրմով տարան տաք գոլորշու վրա, այնուհետև թրմել ևս կես ժամ: Ստացված դեղամիջոցը բաժանել երեք մասի և խմել օրվա ընթացքում: Այն կօգնի մեղմել կոկորդի ցավն ու ազատվել ձայնի խռպոտությունից:
- 100 գրամ չիչխանի հատապտուղները տրորել ու խյուս դարձնել, ավելացնել 1 բաժակ եռման ջուր, թողնել մի փոքր սառչի, այնուհետև քամել ու խմել փոքր կումերով որպես թեյ:
- 1 կիտրոնի հյութը քամել, ավելացնել 1 բաժակ ջուր ու մի փոքր մեղր, լավ խառնել ու խմել օրվա ընթացքում որպես թեյ:
Այս բնական միջոցները շատ արդյունավետ են, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: