Զարկերակային ճնշման հաճախակի տատանումները շատ դեպքերում հուշում են արյունաստեղծ օրգանների ախտաբանությունների մասին, որոնք հանգեցնում են անոթի լուսանցքի նեղացման ու արյան հոսքի խանգարման: Սա սովորաբար ուղեկցվում է ինքնազգացողության վատթարացմամբ, գլխապտույտով, թուլությամբ, իսկ երբեմն էլ սրտխառնոցով ու քնկոտությամբ:
Նման խնդիրներից ազատվելու համար հարկավոր է կարգավորել զարկերակային ճնշումը, ինչը կարելի է անել նաև ժողովրդական դեղամիջոցների օգնությամբ:Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դեղաբույսերի խառնուրդներ, որոնք կօգնեն հեշտությամբ կարգավորել զարկերակային ճնշումը: Սակայն հարկ է հիշել, որ դրանք օգտագործելուց առաջ հարկավոր է նախ խորհրդակցել բժշկի հետ:
1-ին բաղադրատոմսը Անհրաժեշտ բաղադրիչներն են.
- 15 գրամ առյուծագի․
- 10 գրամ անանուխ․
- 15 գրամ ճահճուտի ականջաբուրդ․
- 15 գրամ օրտոսիֆոն անէջային (երիկամային թեյ)․
- 10 գրամ դեղատնային երիցուկի ծաղիկներ․
Պատրաստման ու օգտագործման եղանակը. Բոլոր բաղադրիչները մանրացնել ու խառնել, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 250 մլ եռման ջուր, թրմել 40 րոպե և քամել: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել զարկերակային գերճնշման դեպքում օրական 3 անգամ ուտելուց առաջ 1/4-1/3 բաժակ:
2-րդ բաղադրատոմսը Անհրաժեշտ բաղադրիչներն են.
- 15 գրամ սևապտուղ արոնիայի պտուղներ․
- 10 գրամ գազար մշակովի․
- 10 գրամ ռազինայի պտուղներ․
- 15 գրամ դեղատու կատվախոտի արմատ․
- 10 գրամ դաշտային ձիաձետ․
- 10 գրամ տերեփուկի ծաղիկներ․
- 15 գրամ կարմրաբոսոր ալոճենու պտուղներ․
- 15 գրամ բայկալյան սաղավարտուկի արմատներ․
Պատրաստման ու օգտագործման եղանակը. Բոլոր բաղադրիչները մանրացնել ու խառնել, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 250 մլ եռման ջուր, թրմել 40 րոպե և քամել: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել զարկերակային գերճնշման դեպքում օրական 3 անգամ ուտելուց առաջ 1/4-1/3 բաժակ:
3-րդ բաղադրատոմսը Անհրաժեշտ բաղադրիչներն են.
- 10 գրամ տերեփուկի ծաղիկներ․
- 20 գրամ մարուղենու տերևներ․
- 10 գրամ մաղադանոսի պտուղներ․
- 10 գրամ կեչու բողբոջներ․
- 40 գրամ ջրառվույտ եռատերև․
- 10 գրամ կղմուխ Հեղիների արմատներ․
Պատրաստման ու օգտագործման եղանակը. Բոլոր բաղադրիչները մանրացնել ու խառնել, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 250 մլ եռման ջուր, թրմել 40 րոպե և քամել: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3 անգամ ուտելուց առաջ ½ բաժակ որպես միզամուղ միջոց:
4-րդ բաղադրատոմսը Անհրաժեշտ բաղադրիչներն են.
- 40 գրամ գիհի ծառի պտուղներ․
- 30 գրամ դեղատու հրեշտակախոտի արմատ․
- 30 գրամ տերեփուկի ծաղիկներ․
Պատրաստման ու օգտագործման եղանակը. Բոլոր բաղադրիչները մանրացնել ու խառնել, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 250 մլ եռման ջուր, թրմել 30 րոպե և քամել: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3-4 անգամ ուտելուց առաջ 1-3 ճաշի գդալ որպես միզամուղ միջոց:
5-րդ բաղադրատոմսը Անհրաժեշտ բաղադրիչներն են.
- 60 գրամ մարուղենու տերևներ․
- 20 գրամ տերեփուկի ծաղիկներ․
- 20 գրամ քաղցրարմատ (արմատը)․
Պատրաստման ու օգտագործման եղանակը. Բոլոր բաղադրիչները մանրացնել ու խառնել, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 200 մլ եռման ջուր, թրմել 30 րոպե և քամել: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3-4 անգամ ուտելուց առաջ 1-3 ճաշի գդալ որպես միզամուղ միջոց:
6-րդ բաղադրատոմսը Անհրաժեշտ բաղադրիչներն են.
- 20 գրամ կատվախոտի արմատ․
- 20 գրամ առյուծագի․
- 10 գրամ հազարատերևուկ․
- 10 գրամ անիսոնի պտուղներ․
Պատրաստման ու օգտագործման եղանակը. Բոլոր բաղադրիչները մանրացնել ու խառնել, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 250 մլ եռման ջուր, թրմել 40 րոպե և քամել: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 2-3 անգամ ուտելուց առաջ 1/4-1/3 բաժակ սրտի ցավերի ու սրտի զարկերի արագացման դեպքում:
7-րդ բաղադրատոմսը Անհրաժեշտ բաղադրիչներն են.
- 40 գրամ գիհի ծառի պտուղներ․
- 40 գրամ դաշտային ձիաձետ․
- 20 գրամ կեչու տերևներ․
Պատրաստման ու օգտագործման եղանակը. Բոլոր բաղադրիչները մանրացնել ու խառնել, այնուհետև խառնուրդի 1 ճաշի գդալին ավելացնել 250 մլ եռման ջուր, թրմել 40 րոպե և քամել: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական 3-4 անգամ ուտելուց առաջ 2-3 ճաշի գդալ որպես միզամուղ միջոց: