Ձիթապտուղը սննդամթերքի ամենատարածված տեսակներից մեկն է սակայն քչերին է հայտնի թե որքան օգտակար է այն

Ձիթապտուղը սննդամթերքի ամենատարածված տեսակներից մեկն է, սակայն քչերին է հայտնի, թե որքան օգտակար է այն: Սննդաբանների խոսքով՝ ձիտապտուղն օրգանիզմի համար շատ կարևոր բազմաթիվ նյութերի հարուստ աղբյուր է: Այն պարունակում է պոլիչհագեցած ճարպաթթուներ, սպիտակուցներ, վիտամիններ, մանրաթելեր և բազմաթիվ միկրոտարրեր, որոնք շատ կարևոր են առողջության պահպանման համար:

Ինչպես գրում է med2.ru կայքը, այս պտուղները շատ օգտակար են լյարդի, մարսողական տրակտի ու սրտանոթային համակարգի համար, քանի որ օգնում են բարելավել դրանց աշխատանքը: Ավելին՝ ձիթապտուղն օգնում է կանխել լեղապարկում քարերի առաջացումը, ինչը նույնպես շատ կարևոր հատկություն է: Անչափ օգտակար է նաև ձիթապղի ձեթը:

Ի տարբերություն այլ յուղերի՝ ձիթայուղը տաքանալու դեպքում չի արտազատում քաղցկեղածին նյութեր, որոնք նպաստում են չարորակ ուռուցքների առաջացմանը:Այս յուղը հիանալի օգնական է անգամ կազմվածքի ու գեղեցկության պահպանման համար, քանի որ կարգավորում է ճարպերի ու աղերի յուրացման գործընթացն ու հիանալի ազդեցություն է ունենում ամբողջ օրգանիզմի, այդ թվում նաև մաշկի վրա:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика