Ճարպակալման դեպքում շաքարի գործածությունը շատ ավելի վտանգավոր է. հետազոտություն

Ջորջիայի բժշկական քոլեջի գիտնականները պարզել են, որ շաքարի գործածությունը չափազանց վտանգավոր է ճարպակալումով հիվանդների համար, քանի որ հանգեցնում է օրգանիզմի ցիրկադային ռիթմերի խանգարման ու բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը: Այս մասին հաղորդում է iz.ru-ն՝ հղում անելով Medicalxpress կայքին:

«Մարդկային մարմնի յուրաքանչյուր բջջում կան «ժամացուցներ», որոնք կիրառվում են ամենօրյա կարիքների կանխատեսման համար: Գիշերվա և ցերեկվա ժամերին դրանք տարբեր են լինում», — նշել են գիտնականները:

Մասնագետների խոսքով՝ գիշերն օրգանիզմը «վերանորոգվում» է, իսկ լուսաբացից հետո բոլոր գործառույթներն ուղղված են լինում կենսագործունեության ապահովմանը: Ընդ որում՝ այս գործընթացները կարգավորվում են ներքին կենսաբանական ցիրկադային ռիթմերով մոտ 24 ժամյա պարբերականությամբ:

Գիտնականները գիտափորձեր են անցկացրել ճարպակալում և արյան մեջ շաքարի բարձր մակարդակ ունեցող մկների վրա և պարզել, որ քնի ժամանակ նրանց արյան մեջ շաքարի մակարդակը չի նվազում, ինչի հետևանքով նկատվում են ցիրկադային ռիթմերի լուրջ խանգարումներ: Մասնագետների խոսքով՝ նման վիճակը հանգեցնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգի բարձրացման:

Նշվում է, որ վտանգի մակարդակը նվազում էր միայն այն դեպքում, երբ մկները հատուկ սննդակարգով էին սնվում կամ ստանում էին արյան մեջ շաքարի մակարդակը նվազեցնող հատուկ դեղամիջոցներ:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика