Սա պարզ և ճշգրիտ թեստ է, արդյունքն ուղղակի զարմացնում է իր համապատասխանությամբ: Ձեզանից միայն պահանջվում է նայել նկարին և ընտրել պատկերներից մեկը: Ձեր մասին հետաքրքիր շատ բան կիմանաք:
Անձի տրամաբանական տեսակ Ձեզ դուր է գալիս խորը մտածել: Նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում դուք ինքնուրույն մտածելով՝ իմաստուն որոշում եք կայացնում: Դուք մարդկանց տալիս եք խելացի խորհուրդներ և փոխանցում եք դրական էներգիա, մարդիկ ձեզ հավատում են և վստահում անձնական խնդիրները: Քանի որ դուք համարվում եք իմաստուն, հանգիստ և վերլուծող մարդ, շատերն են հավատում ձեզ: Դուք առաջնորդ եք, ով հեշտությամբ կարող է ոգեշնչել ուրիշներին:
Անձի էմոցիոնալ տեսակ Դուք լի եք էմոցիաներով և աշխարհին նայում եք դրական տրամադրված: Ունեցել եք և վերելքներ, և վայրէջքներ, սակայն պահպանում եք հումորի զգացումն ու սերը՝ ողջ աշխարհի հանդեպ: Դուք խոցելի եք, բայց մարդիկ ձեր մեջ տեսնում են առեղծվածային հմայք: Դուք ծիծաղում եք, արտասվում և անհանգստանում ուրիշների մասին: Կան որոշակի մարդիկ, ովքեր միշտ ձեզ հետ են: Դուք գրավում եք մարդկանց:
Անձի ինտուիտիվ տեսակ Դուք ծնվել եք ուժեղ ինտուիցիայով: Դուք գիտեք, որ կան բաներ, որոնք անհնար է տրամաբանորեն բացատրել: Եթե ինչ-որ մեկը ձեզ դուր է գալիս հենց առաջին հայացքից, ուրեմն դուք չեք սխալվում: Շփվելով ձեզ հետ՝ մարդիկ զգում են, որ իրենց հասկանում եք: Բնակչության միայն 10% ունի այդքան ուժեղ զգայարաններ: Դուք կարող եք հաջողության հասնել ավելի արագ, քան ուրիշները: