Մայրական սերը կարող է նվազեցնել երեխաների մոտ ճարպակալման վտանգը

Երեխայի հետ խաղի ընթացքում ցուցադրված մայրական սերը կարող է նվազեցնել ժառանգների մոտ հետագա ճարպակալման ռիսկը: Համապատասխան եզրակացությունները արվել են ԱՄՆ-ի Բուֆալո համալսարանի գիտնականների ուսումնասիրության արդյունքում։

Ճարպակալման ռիսկի գործոնները բազմաթիվ են, բազմազան և առաջանում են ծնվելուց առաջ: Գիտնականները որոշեցին պարզել, արդյոք մոր պահվածքը կարող է ազդել երեխայի քաշի վրա: Երբ ծնողները խաղի ընթացքում դրական և ջերմ են խոսում իրենց երեխաների հետ, ավելի քիչ է ճարպակալման հավանականությունը:

Ի հակադրություն, նորածինները, որոնց մայրերը կոշտ և ավելի թշնամաբար են խոսում, ցույց են տվել անառողջ քաշի նշաններ: Հետազոտության մեջ ներգրավված են 172 ընտանիքներ, որոնք բախվել են երեխաների մոտ ճարպակալման լուրջ ռիսկի գործոնների:

Ձեռք բերված տվյալները ցույց են տալիս, որ մոր և երեխայի փոխկապակցվածությունը խաղի ժամանակ ավելի կարևոր է, քան նրանց փոխհարաբերությունները կերակրման գործընթացում, երբ խոսքը գնում է երեխայի առողջության, մասնավորապես ՝ ճարպակալման զարգացման հետ կապված արդյունքների մասին:

norportal.ru

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика