Մասնագետը խորհուրդ է տալիս սննդակարգը հարստացնել այս 7 մթերքով որը ոչ միայն կօգնի այրել ճարպերը այլև կնպաստի մկանային հյուսվածքների ամրապնդմանն ու զարգացմանը

Ավելորդ քաշի դեմ պայքարը կարող է բավական բարդ ու երկարատև լինել, սակայն իսպանացի սննդաբան Գիլյերմո Գոմես Վերան ներկայացրել է ցանկալի արդյունքին հասնելու մի շատ պարզ միջոց: Ինչպես գրում է medikforum.ru կայքը՝ հղում անելով La Vanguardia-ին, մասնագետը խորհուրդ է տալիս սննդակարգը հարստացնել որոշակի մթերքով, որը ոչ միայն կօգնի այրել ճարպերը, այլև կնպաստի մկանային հյուսվածքների ամրապնդմանն ու զարգացմանը:

Սննդաբանի խոսքով՝ ավելորդ քաշից ազատվելու ամենաարդյունավետ ու անվնաս միջոցը մկանային զանգվածի ամրապնդումն ու զարգացումն է: Ըստ մասնագետի՝ նիհարելու գործընթացը պետք է անպայման ընթանա երկու փուլով. նախ հարկավոր է մի քանի շաբաթ շարունակ ջանքեր գործադրել մկանային հյուսվածքների զարգացման համար, այնուհետև միայն սկսել աշխատել ճարպային հյուսվածքների այրման ուղղությամբ: Սննդաբանը վստահ է, որ այս մարտավարությունը թույլ կտա հասնել շատ ավելի զգալի արդյունքի:

Մկանային զանգվածի զարգացման ու ավելացման համար սննդաբանը խորհուրդ է տալիս վերանայել սննդակարգն ու հարստացնել այն որոշակի մթերքով, այդ թվում հավկիթով:«Ձվի սպիտակուցը մկանները սնուցելու համար լավագույն մթերքն է:Բացի այդ,հավկիթը պարունակում է լեյցին ամինաթթու որն ակտիվացնում է մկանային հյուսվածքների աճի մեխանիզմը — բացատրում է իսպանացի մասնագետը:Նրա խոսքով մկանների ամրապնդման համար շատ արդյունավետ կարող է լինել նաև հավի անյուղ միսի, լոբազգիների, ավոկադոյի, թյունոսի ու բնական կաթնաթթվային յոգուրտի գործածությունը: Բացի այդ, ճարպերի այրման գործընթացն էլ ավելի ակտիվացնելու համար մասնագետը խորհուրդ է տալիս մարզումներից առաջ բանան ուտել, ինչը և՛ համեղ է, և՛ օգտակար:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика