Մասնագետները նախազգուշացնում են թե որ սովորություններ որոնք կործանարար ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա

Բոլորն էլ գիտեն, որ մարդու առողջական վիճակը կախված է նրա կենսակերպից ու սովորություններից, սակայն այնուամենայնիվ ոչ բոլորն են ուշադրություն դարձնում այդ գործոններին: Մասնագետները նախազգուշացնում են, որ կան բնական համարվող սովորություններ, որոնք կարող են խիստ բացասաբար անդրադառնալ օրգանիզմի վրա, մինչդեռ ոչ բոլորն են հաշվի առնում այդ փաստը: Առողջական վիճակի և ինքնազգացողության վատթարացումից խուսափելու համար մասնագետները ներկայացրել են այն վատ սովորությունները, որոնք կործանարար ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա:

Մասնագետների խոսքով՝ ամենավնասակար գործոններից է քնի պակասը: Հետազոտությունները ցույց են տվել, որ օրական 7 ժամից պակաս քնող մարդկանց մոտ քաղցկեղի զարգացման հավանականությունը 30 տոկոսով ավելի բարձր է լինում, քան այն մարդկանց մոտ, ովքեր քնում են առնվազն 8 ժամ: Ավելին, բժիշկները պնդում են, որ քնի պակասը նույնքան վատ է անդրադառնում օրգանիզմի վրա, որքան ծխախոտի չարաշահումը:

Մյուս վնասակար սովորությունը կիսաֆաբրիկատների գործածությունն է: Բանն այն է, որ երշիկեղենն ու նրբերշիկները պարունակում են մեծ քանակությամբ աղ և քիմիական վնասակար տարրեր, ուստի նման մթերքի սիրահարները նույնպես գտնվում են ռիսկային խմբում:

Բացի այդ, առողջական վիճակի վրա բացասաբար է անդրադառնում նաև գազօջախի գործածությունը, քանի որ այդ դեպքում սննդի պատրաստման ընթացքում արտադրվում են վտանգավոր նյութեր: Վնասակար սովորությունների շարքին են դասվում նաև գիշերային հերթափոխերով աշխատանքը, նստակյաց կենսակերն ու չափազանց տաք սննդի և ըմպելիքների գործածությունը, ուստի այս սովորություններից նույնպես հարկավոր է խուսափել:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика