Մասնագետները ներկայացրել են կաթնամթերքի չարաշահման հետևանքով առաջացող հինգ կողմնակի բարդություն

Կաթնամթերքը համարվում է օրգանիզմի համար շատ օգտակար մթերք, որը պարունակում է մի շարք կարևոր տարրեր, սակայն անգամ նման օգտակար մթերքը ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել, քանի որ այդ դեպքում այն կարող է լուրջ բարդություններ առաջացնել: Մասնագետները ներկայացրել են հինգ կողմնակի բարդություն, որոնք կարող են զարգանալ կաթի և կաթնամթերքի չարաշահման հետևանքով:

Սրտխառնոց ԱՄՆ-ի Առողջության ազգային ինստիտուտի տվյալներով՝ հասուն մարդկանց 65%-ի մոտ առկա է կաթնաշաքարի նկատմամբ անհանդուրժողականության այս կամ այն տեսակ: Այս դեպքում անհանդուրժողականությունը դրսևորվում է սրտխառնոցով, փսխումով, իսկ երբեմն էլ փորլուծությամբ:

Փորափքանք Եթե կաթնամթերքի չարաշահումն անգամ չի դրսևորվում սրտխառնոցով կամ փսխումով, ապա կարող են ի հայտ գալ այնպիսի խնդիրներ, ինչպիսին են փորափքանքն ու բշտիկները:

Ակնե և մաշկի վիճակի վատթարացում Կաթնամթերքի մեջ շատ հաճախ պարունակվում են հորմոններ, որոնք կարող են էլ ավելի վատթարացնել մաշկի վիճակն ու սրել ակնեի դրսևորումները: Ընդ որում՝ առավել վատ ազդեցություն է ունենում յուղազրկված կաթի գործածությունը:

Սննդի չարաշահում Կաթնամթերքը սննդարար է և պարունակում է մեծ քանակությամբ հանքանյութեր ու վիտամիններ, սակայն միևնույն ժամանակ այս մթերքն ունի նաև բավական բարձր կալորիականություն: Բարձր յուղայնությամբ կաթնամթերքի գործածությունը հանգեցնում է սննդակարգի ընդհանուր կալորիականության բարձրացման, ինչն էլ կարող է դառնալ սննդամթերքի չարաշահման պատճառ:

Քաղցկեղի զարգացման հավանականության բարձրացում Որոշ գիտնականները պարզել են, որ կաթի ու կաթնամթերքի չարաշահումը կարող է բարձրացնել քաղցկեղի որոշակի տեսակների զարգացման հավանականությունը: Նման մթերքը, մասնավորապես, կարող է նպաստել քաղցկեղի այնպիսի տեսակների զարգացմանը, ինչպիսին են շագանակագեղձի ու կրծքագեղձերի քաղցկեղը: Սակայն մասնագետների մեծ մասը նկատել է միայն նման ազդեցությունը, սակայն չի հայտնաբերել պատճառահետևանքային կապը:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика