Մասնագետները ներկայացրել են սրտանոթային հիվանդությունների առաջին ախտանշանները որոնք հաճախ աննկատ են մնում

Սրտանոթային հիվանդություններն ամենավտանգավոր ու տարածված խանգարումներից են, որոնք համարվում են մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը: Սա պայմանավորված է նրանով, որ մարդիկ ժամանակին չեն հայտնաբերում խնդիրը և չեն կանխում դրա հետագա զարգացումը: Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները ներկայացրել են այս հիվանդությունների առաջին ախտանշանները, որոնք հաճախ աննկատ են մնում: Այդ ախտանշաններն անկանոն են հայտնվում, ուստի հարկավոր է զգոն լինել և չանտեսել դրանք:

Մասնագետների խոսքով՝ սրտանոթային հիվանդությունները հաճախ գաղտնի բնույթ են կրում և զարգանում են շատ դանդաղ, ուստի սովորաբար աննկատ են մնում և շարունակում են խորանալ: Առավել հաճախ սրտանոթային հիվանդությունների առաջին դրսևորումներն են լինում հևոցն ու սրտխփոցն առանց որևէ ֆիզիկական ակտիվության, որովայնի, մեջքի ստորին հատվածի և ոտքերի այտուցվածությունը, ինչպես նաև գլխապտույտը, հոգնածությունը, գիտակցության մթագնումն ու մարմնի ձախ հատվածի ցավերը: Այս ախտանշանները կարող են ի հայտ գալ ժամանակ առ ժամանակ, ուստի մարդիկ երկար ժամանակ անտեսում են դրանք և մասնագետին են դիմում միայն այն ժամանակ, երբ խնդիրը չափազանց խորացած է լինում:

Բժիշկները նշում են, որ սրտամկանը լուրջ բարդություններից պաշտպանելու հարցում շատ օգտակար կարող են լինել մարզումները, ճիշտ սննդակարգն ու վնասակար սովորությունների բացառումը: Բացի այդ, շատ արդյունավետ կանխարգելիչ միջոց կարող է լինել նաև պարբերաբար բուժզննում անցնելը, ուստի հարկավոր է ժամանակ առ ժամանակ ստուգել սրտանոթային համակարգի վիճակն ու անմիջապես դիմել մասնագետին վերոնշյալ ախտանշանների ի հայտ գալու դեպքում:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика