Մասնագետները ներկայացրել են վահանագեղձի համար օգտակար մթերքները որը պետք է ներառել սննդակարգում

Վահանաձև գեղձը մարդու ամենակարևոր օրգաններից մեկն է, ուստի դրա աշխատանքի հետ կապված ցանկացած խանգարում անմիջապես անդրադառնում է ամբողջ օրգանիզմի վրա: Պարանոցի առջևի հատվածում գտնվող այս փոքրիկ օրգանը մասնակցում է օրգանիզմում ընթացող ամենատարբեր գործընթացներին և ազդում է մարդու մարմնի զանգվածի, տրամադրության, վերարտադրողական գործառույթի, բջիջների վերականգնման ու նյութափոխանակության գործընթացների վրա: Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումներից խուսափելու համար հարկավոր է սննդակարգում ներառել վահանագեղձի համար օգտակար մթերք, ուստի մասնագետները ներկայացրել են դրանցից ամենաօգտակարները:

Վահանաձև գեղձի համար ամենակարևոր տարրերն են յոդը, սելենը, հակաօքսիդանտները, ցինկը, մագնեզիումն ու օմեգա-3 ճարպաթթուները, ուստի դրանցով հարուստ մթերքը լավագույնը կլինի գեղձի առողջության պահպանման համար: Այս կարևոր օրգանը հիվանդություններից պաշտպանելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հարստացնել սննդակարգը տերևավոր բանջարեղենով, ձկան մսով, ընկույզներով ու ամբողջական հացահատիկով: Բացի այդ, վահանագեղձի համար շատ օգտակար կարող է լինել նաև լամինարիան, որը հարուստ է մեծ քանակությամբ յոդով: Սելեն պարունակող հավկիթն ու կաթը, ինչպես նաև հավի միսն ու տավարի միսը, որոնք ցինկի հարուստ աղբյուր են, նույնպես շատ օգտակար են վահանաձև գեղձի համար, ուստի դրանք նույնպես պետք չէ բացառել սննդակարգից: Մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել ինչպես միս, այնպես էլ բանջարեղեն, հատապտուղներ ու ծովամթերք:

Վահանագեղձի համար շատ օգտակար ու կարևոր պոլիչհագեցած ճարպաթթուները ստանալու համար սննդակարգում հարկավոր է ներառել յուղոտ ձկնատեսակներ, ինչպես նաև գետնանուշ, հունական ընկույզ, կտավատի սերմեր և եղեսպակ: Օմեգա-3-ի հարուստ աղբյուր են նաև բրոկոլին, բրյուսելյան կաղամբն ու հազարը, ուստի դրանց կիրառությունը նույնպես կարող է շատ օգտակար լինել:Վերոնշյալ մթերքը պարբերաբար օգտագործելը կօգնի զգալիորեն նվազեցնել վահանագեղձի հիվանդությունների զարգացման վտանգը, սակայն դրանք չեն կարող լիարժեք պաշտպանություն ապահովել, ուստի ցանկացած կասկածելի ախտանշանի դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին: Բացի այդ, շատ կարևոր է նաև պարբերաբար պրոֆիլակտիկ բուժզննում անցնելը, ինչը կօգնի ժամանակին հայտնաբերել խնդիրներն ու ազատվել դրանից:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика