Մասնագետներն ընդգծում են որ կա 3 ախտանշան որոնք հուշում են երիկամային դիսֆունկցիայի մասին

Երիկամները մարդու ամենակարևոր օրգաններից են,որոնց աշխատանքի խանգարումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել,ուստի մասնագետները ներկայացրել են այն ախտանշանները,որոնք թույլ կտան ժամանակին հայտնաբերել խնդիրը:Այս մասին գրում է The Times Hub պորտալը:Բժիշկների խոսքով՝ երիկամների հիվանդությունները կարող են երկար ժամանակ զարգանալ առանց որևէ ախտանշանի, ինչի հետևանքով ախտորոշվում են բավական ուշ, երբ արդեն ձեռք են բերում քրոնիկ բնույթ:

Ի վերջո խնդիրը կարող է այնքան բարդանալ, որ կարող է լինել վիրահատական միջամտության կարիք: Սա է պատճառը, որ հարկավոր է սովորել տարբերել նման խնդիրների մասին հուշող ախտանշաններն ու ժամանակին սկսել բուժումը:Մասնագետներն ընդգծում են, որ կա 3 ախտանշան, որոնք հուշում են երիկամային դիսֆունկցիայի մասին խնդրի վաղ փուլերում:

Դիաստոլիկ ճնշման փոփոխթություն (զարկերակային ճնշման ստորին ցուցանիշ) Եթե դիաստոլիկ ճնշման ցուցանիշները նորմայից զգալի շեղվել են, ապա հարկավոր է անհապաղ դիմել մասնագետին: Բանն այն է, որ այս ախտանշանը հուշում է երիկամների արյունատար անոթների աշխատանքի լուրջ խանգարման մասին: Օրինակ՝ դիաստոլիկ ճնշման ցուցանիշի զգալի բարձրացումը վկայում է երիկամային գերճնշման մասին:

Մաշկի վիճակի վատթարացում Մաշկային քորն ու չորությունը հաճախ վկայում են երիկամների աշխատանքի խանգարման մասին: Այս ախտանշանները պայմանավորված են լինում օրգանիզմում ֆոսֆորի մակարդակի բարձրացմամբ կամ նյութափոխանակության արգասիքներով թունավորմամբ: Սակայն մաշկային խնդիրներից բացի, նման գործոնները կարող են դառնալ նաև աղիների կամ լյարդի ախտահարման պատճառ:

Անեմիայի (սակավարյունություն) ախտանշաններ Անեմիայի ժամանակ նկատվող ախտանշանները, որոնց շարքին են դասվում դողը, սարսուռը, հոգնածությունը, հևոցը, անքնությունն ու թուլությունը, կարող են հուշել նաև երիկամների հետ կապված խնդիրների մասին: Այս օրգանների աշխատանքի վատթարացումը կարող է դառնալ սակավարյունության զարգացման պատճառ, քանի որ երիկամների հետ կապված խնդիրների դեպքում նվազում է էրիթրոպոետին հորմոնի արտադրությունը, որը խթանում է ոսկրածուծում էրիթրոցիտների արտադրությունը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика