17։15 Կառավարությունը վերսկսել է արտակարգ դրություն սահմանելու հարցով հատուկ նիստը։ 16։15Այս պահին Կառավարությունն ընդատել է նիստը և մեկ ժամով գնացել ընդմիջման՝մինչև 17։15։ 15։00 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում ՀՀ կառավարության արտահերթ նիստը որի օրակարգում մեկ հարց է՝հանրապետության տարածքում արտակարգ դրություն սահմանելու հարցը:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հրապարակեում է արտակարգ դրություն հաստատելու մասին տեքստը:«ՀՀ կառավարությունը որոշում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարտի 16-ի ժամը 17:00-ից մինչև ապրիլի 14-ը ժամը 9-ը հայտարարել արտակարգ դրություն,ստեղծել պարետատուն և պարետ նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին»-ասաց նա: