Մեղրով տորթի այս նոր տարբերակն աչքի է ընկնում նրբահամությամբ ու հրաշալի տեսքով:Բաղադրիչները միավորելուց ու գոլորշու վրա համասեռության բերելուց հետո վերցնել գոլորշուց,ավելացնել սոդայի ու քացախի խառնուրդ:Հետո զանգվածի վրա մաղել ալյուր ստանալ ոչ շատ պինդ խմորային մասսա: Այն մոտավորապես բլինչիկի խմորի թանձրություն պետք է ունենա:
Ոչ թանձր խմորային մասսան տարածել ստվարաթղթի վրա շատ բարակ, գրեթե 1 մմ հաստության շերտով: Սրա վրա բովված, մանրատած ընկույզ տարածել ու թխել:Նշված քանակության բաղադրիչների միախառնումով ստացված խմորից մոտ 7-8 նմանօրինակ շերտեր կարելի է ստանալ:Շերտերը քիչ սառելուց հետո հեռացնել ստվարաթղթերը, շերտերը բերել համաչափ տեսքի և նախաձեռնել դրանց միավորումը կրեմով:
Օգտագործելու ենք երկու տեսակի կրեմ:Մի տեսակը կարագի և եփած խտացրած կաթի խառնուրդ է լինելու,մյուս տեսակը թթվասերի և մեղրի խառնուրդ: Մի շերտին քսել մուգ կրեմը,մյուս շերտին սպիտակը:Վերջում կրեմապատ տորթի մակերեսը պատել շերտերի խմորից ստացված փշրանքներով:
Աղբյուր