ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔՈՎ ԲԱՐԻ ԽԱՂԱՂ ՈՒ ԱՊԱՀՈՎ ԳԻՇԵՐ

Տե՛ր, բարձրյալ, գթած, համբերող, բազումողորմ, ցավում ես մարդկանց չարիքների համար. ամենակա՛լ Տեր, ների՛ր իմ մեղքերը:Աստվա՛ծ, չկարգեցիր ապաշխարություն արդարների՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի համար, որոնք չմեղանչեցին Քո հանդեպ. այլ ապաշխարություն կարգեցիր մեղանչեցի ավելի, քան ծովի ավազները, բազմացան իմ անօրենությունները. ամենակա՛լ Տեր, ների՛ր իմ մեղքերը:

Արժանի չեմ նայելու և տեսնելու երկնքի բարձունքներն իմ բազում անօրենությունների պատճառով.Կորացել եմ երկաթե կապանքների բռնությունից և չունեմ հանգիստ: Սաստկացրեցի զայրույթդ և չարիք գործեցի Քո առջև, կռապատկեր կանգնեցրեցի և ավելացրեցի ցասումդ իմ անձի հանդեպ. ամենակա՛լ Տեր, ների՛ր իմ մեղքերը:Արդ, Տե՛ր, խոնարհեցնում եմ իմ սրտի ծունկը և հայցում Քո քաղցրությունից: Մեղա՜, Տե՛ր, մեղա՜, իմ անօրենություններն ինքս գիտեմ:

Աղաչում և խնդրում եմ Քեզ, ների՛ր ինձ, Տե՛ր, կորստյան մի՛ մատնիր ինձ ըստ իմ անօրենության.ամենակա՛լ Տեր, ների՛ր իմ մեղքերը:Տե՛ր հավիտյան մի՛ բարկանա ինձ վրա, մի՛ հիշիր իմ չարիքները, մի՛ պարտավորեցրու ինձ չարիքներով երկրի ստորոտն իջնողների հետ: Քանի որ, Աստվա՛ծ, ապաշխարողների Աստվածն ես, ի՛նձ էլ ցույց տուր Քո բարերարությունը, որին անարժան եմ:Ապրեցրո՛ւ ինձ ըստ Քո բազում ողորմության, կօրհնեմ Քեզ իմ կյանքի բոլոր օրերում. ամենակա՛լ Տեր, ների՛ր իմ մեղքերը:Տե՛ր, Քեզ օրհնում են երկնքի բոլոր հրեշտակները, Քոնն է փառքը հավիտյանս հավիտենից ԱՄԵՆ:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика