Մենք երեկ պարտվեցինք. Սյուզաննա Սիմոնյան

Նախկին ՀԽ մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Տեսնես Նիկոլի մյունխենյան հարցուպատասխանի փոստի տակ բրավո շարողները գոնե լսե՞լ են Նիկոլի և Ալիևի ելույթներն ամբողջությամբ: Մենք երեկ պարտվեցինք Խոջալուին և, մասնավորապես, Մութալիբովին,1921-ի ռուս-թուրքական պայմանագրին,առաջին Հանրապետության ժառանգորդությանը, Արցախի բազմադարյա հայկական պատմությանը վերաբերող հարցերում:

Ահագին բան սովորեցինք ազերու ներկայացրած պատմությունից:Էլ չեմ ասում թե ինչ հստակ պահանջներ էր ներկայացնում Ստեփանակերտն ու Երևանը թուրքական քաղաքներ հռչակելով, իսկ մեր ժպտերեսիկը Մյունխենում ում հանդիպում էր, թավիշի գովքն էր անում, կարծես՝ հեղափոխությունը երեկ էր եղել: Դե ասենք Նորվեգիայի վարչապետին հո չէ՞ր ասելու, որ իր թավիշն ամեն օր զինվորի գլուխ է ուտում»:

Աղբյուր՝ mamul.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика