Մեր եկեղեցին մեզ համար սրբությունների սրբոց է, Հայաստանի պետական այրերն իրավունք չունեն ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին նման արտահայտություններ անել. Թեհրանի հայոց թեմի առաջնորդ

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հայտարարության վերաբերյալ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքին՝ խստիվ դատապարտելով Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նման ոտնձգությունները:

«ԱԼԻՔ» օրաթերթի հետ զրույցում Տ. Սեպուհ արք. Սարգսյանն ասել էլ է, որ ազգերի կյանքում սրբություններ կան, որոնց մոտենալու համար մարդ պետք է ամբողջական գիտակցություն ունենա այդ սրբությունների հանդեպ:

«Մեր եկեղեցին մեզ համար սրբությունների սրբոց է և այդ եկեղեցու գլխին կանգնած երկու հայրապետները՝ Ն.Ս.Օ.Օ.Տ. Գարեգին երկրորդը և Նորին Սուրբ օծություն Արամ Ա կաթողիկոսները մեզ համար նվիրական անձնավորություններններ են: Հայաստանի պետական այրերը իրավունք չունեն ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին նման արտահայտություններ անել, հատկապես, նրան կոչելով իր մկրտության ավազանի անունով: Դա եկեղեցու վարկաբեկում է, և ես կարծում եմ, որ մեր պետական այրերը իրենց իրավունք չպետք է վերապահեն նման կերպ վերաբերվելու»,- ասել է նա:

Նա նաև նշել է, որ ամենայն հայոց կաթողիկոսը, որպես հոգևոր հայրապետ իրավունք ունի մտահոգվելու իր ժողովրդի զավակներով, որտեղ էլ, որ լինեն նրանք: «Մեր կարծիքով՝ վեհափառ հոր խոսքը բանտարկյալների կյանքի ապահովությանն առնչվող, տեղին է և պատշաճ»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ Գարեգին Բ կաթողիկոսն ասել էր, որ «հաղորդ լինելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика