Մթերքներ որոնք խորհուրդ է տրվում անհանգստության ախտանիշների դեպքում

Չինացի գիտնականները պնդում են, որ սպորտը, մեդիտացիան և որոշակի նյութերով հարուստ մթերքը օգնում են պայքարել անհանգստության ախտանիշների դեմ: Փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել պրոբիոտիկներ պարունակող թթու կաղամբ, ինչպես նաև ձու, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ցինկ:

Գիտնականները ուսումնասիրությունների վերլուծության արդյունքում եզրակացրել են, որ մի շարք սննդամթերքներ ոչ միայն օգնում են հարստացնել աղիքները օգտակար բակտերիաներով, այլև նվազեցնում են անհանգստության նշանները, օրինակ՝ թեթևացնում են գրգռվածությունը, հոգնածությունը և վախերը:

Ուստի հիմնականում խորհուրդ է տրվում օգտագործել ավելի շատ սնունդ պրոբիոտիկներով, ինչպիսիք են յոգուրտներ, կեֆիր և թթու կաղամբ: Օրգանիզմի համար ոչ պակաս կարևոր նշանակություն ունեն ցինկով հարուստ մթերքները, ինչպիսիք են, օրինակ, ձուն և հատկապես դեղնուցը:

Սննդակարգում պետք է ներառել բավարար քանակությամբ խնձոր, սալոր, կոճապղպեղ և քրքում, որոնք պարունակում են հակաօքսիդիչներ: Մագնեզիումով հարուստ ընկույզը, տերևային կանաչիները, ձավարեղենն օգնում են անհանգստության դեմ պայքարում, բայց կոֆեին պարունակող ըմպելիքներն ու ալկոհոլը պետք է բացառվեն: Բացի այդ, մի մոռացեք, որ ջրի անբավարար քանակությունը կարող է վատթարացնել մարդու վիճակը, ով զգում է հոգնածություն և անհիմն վախեր:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ norportal.ru

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика