Բժիշկները անվանում են այն մթերքները, որոնք արդյունավետորեն հեռացնում են նիկոտինը օրգանիզմից: Անհրաժեշտ է դրանք ներառել սննդակարգում, քանի որ դա կօգնի մաքրել արյունը և ներքին օրգանները վնասակար նյութերից:
Մասնագետները խորհուրդ են տալիս ցիտրուսային մրգեր, որոնք հարուստ են A, C և E վիտամիններով:
Նույնը վերաբերում է կիվիին: Սպանախը պարունակում է զգալի քանակությամբ օգտակար ֆոլաթթու: Ծխողները պետք է գազար ուտեն` A, B և K վիտամինների առկայության պատճառով: Վերջիններս կանխում են չոր մաշկի առաջացումը և բարելավում դրա վիճակը: Բժիշկները նշում են նաև կանաչ թեյը, որը պետք է խմել մեծ քանակությամբ, քանի որ ծխելը զգալիորեն ջրազրկում է օրգանիզմը: Այս ըմպելիքը հարուստ է օգտակար նյութերով և հեռացնում է տոքսինները:
Բժիշկները կենտրոնանում են բրոկկոլիի և կաղամբի, ներառյալ ծաղկակաղամբի վրա, քանի որ դրանցում պարունակվող պոլիֆենոլները պաշտպանում են ստամոքս-աղիքային տրակտը բորբոքումից: Օգտակար նյութերը պահպանելու համար խորհուրդ է տրվում օգտագործել նշված բանջարեղենը թարմ: