Դերասան Մկրտիչ Արզումանյանը սոցցանցային էջերում անդրադարձել է շրջանառվող լուրերին, թե պատրաստվում է դառնալ Գյումրու քաղաքապետ և գրել է. «Սիրելիներս, ցանկանում եմ անդրադառնալ վերջին օրերին շրջանառվող ապատեղեկատվությանը։ Ես չեմ պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետ կամ որևէ պաշտոն ստանալու նպատակ չունեմ։
Ես անչափ շատ եմ սիրում իմ աշխատանքը: Ասեմ ավելին, զբաղվելով իմ գործունեությամբ, լինելով իմ տեղում`արվեստի բնագավառում, շատ ավելին կարող եմ անել ոչ միայն իմ հարազատ քաղաքի, այլև իմ երկրի համար։ Հ.Գ. Քաղաքականության մեջ չեմ եղել, չկամ և հուսով եմ, որ մոտակա 100 տարվա ընթացքում չեմ լինի»,- գրել է դերասանը: