Մեզանից շատերն են ունենում գլխացավ, հոդերի և մկանների ցավ։ Ցավոք, գրեթե բոլոր դեղամիջոցները ապահովում են ժամանակավոր արդյունք, իսկ երկարատև օգտագործումից հետո դադարում են օգնել։ Ցանկալի է օգտագործել բնական միջոցներ, քանի որ դրանք ավելի մեղմ են, ավելի լավ են յուրացվում և չունեն կողմնակի ազդեցություն։
Առաջարկում ենք միջոց, որը կօգնի ազատվել գլխացավից, հոդերի և մկանների ցավից, նաև օգտակար է ողնաշարի ցավերի դեպքում, քանի որ աղն ունի տաքացնող և թուլացնող հատկություն։ Բացի այդ, աղն անփոխարինելի է լուրջ վնասվածքների և այտուցվածությունների դեպքում։ Այն գործում է յոդի սկզբունքով․ խորը ներթափանցում է և չորացնում։ Ձեզ անհրաժեշտ է աղ և բուսայուղ կամ ձիթայուղ։
Ինչպես պատրաստել․
- խառնեք 20ճ․գ․ ոչ ռաֆինացված բուսայուղ և 10ճ․գ․ բարձրորակ աղ։
- Լցրեք խառնուրդը հերմետիկ տարայի մեջ։
- Փակեք և պահեք 2 օր՝ սենյակային ջերմաստիճանի ներքո։
- Տնական բուժիչ միջոցը պատրաստ է։
- Աղով պրոցեդուրաները ցանկալի է կատարել առավոտյան ժամերին։ Ուշադիր եղեք, արդյոք չկան մանր վնասվածքներ․ աղը չպետք է կպնի դրանց։
- Քսեք խառնուրդը բարակ շերտով։ Զգուշորեն մերսեք խնդրահարույց հատվածը։
- Սկսեք 3 րոպեից, ամեն օր ավելացրեք 1 րոպե՝ հասցնելով մերսման տևողությունը մինչ 15-20 րոպե։
- Երբ վերջացնեք մերսումը, մի լվացեք աղը։ Պարզապես մաքրեք չոր սրբիչով։
- Եթե նույնիսկ մինչև հիմա ձեզ չի օգնել որևէ դեղամիջոց, այս բաղադրատոմսը կազատի ձեզ ցավից։ Արդյունքը շատ շուտ կլինի նկատելի։
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։