Բաղադրիչներ
Խմորի համար
- Ձու – 2 հատ
- Աղ – 05. թ/գ
- Ալյուր – 1 բաժակ
- Մածուն – 1 բաժակ
- Սոդա – 0.5 թ/գ
- Միջուկի համար
- Աղացած միս – 300 գ
- Սոխ – 2-3 հատ
- Աղ, պղպեղ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը Մածունը խառնել սոդայի հետ և թողնել 5 րոպե: Այնուհետև ավելացնել մնացած բաղադրիչները և լավ խառնել: Թխման համար նախատեսված տապակը յուղապատել և լցնել խմորի կեսը: Միջուկի համար սոխը մանր կտրատել և խառնել աղացած մսի հետ, ավելացնել աղ և պղպեղ: Ստացված զանգվածը լցնել խմորի վրա և վրան լցնել խմորի երկրորդ մասը: Նախապես տաքացրած 170 աստիճան ջեռոցում պիրոգը պետք է թխել 40 րոպե: