1. Թևատակերի հատվածում հագուստը սպիտակեցնելու համար օգտագործեք սննդի սոդա կամ կիտրոնի հյութ: 2. Եթե զուգագուլպան պատռվել է, կարող եք օգտագործել անգույն լաք եղունգների համար: 3. Կոպիտ հագուստը կարող է այլևս չծակծկել, եթե այն մի գիշեր թողնեք սառնարանում: Միայն թե չմոռանաք այն դնել տոպրակի մեջ:
4. Էլեկտրականացումից ազատվելու համար իրերը մաքրեք չոր անձեռոցիկով: 5. Մազերի համար նախատեսված արդուկը կարելի է օգտագործել հագուստի փոքր մասերն արդուկելու համար: 6. Տոնային կրեմի հետքերը կարող եք վերացնել սափրվելու համար նախատեսված կրեմով: 7. Չափազանց նեղ կոշիկներ ունենալու դեպքում տոպրակների մեջ ջուր լցրեք, դրանք դրեք կոշիկի մեջ, ապա կոշիկները մի գիշեր թողեք սառնարանում: 8. Եթե հագուստի վրա կարմիր գինի է թափվել, ապա այն կարելի է հեռացնել սպիտակ գինու միջոցով:
9. Երկարաճիտ կոշիկների ձևը պահպանելու համար թերթ օգտագործեք: 10. Նոր կոշիկներ հագնելիս պինդ դեզոդորանտ քսեք դրանց վրա: 11. Կոշտ կաշվից ազատվել կօգնի այն թրջելը: 12. Կրծկալից դուրս եկած երկաթները փակելու համար կօգնի կպչող թուղթը: 13. Կարմիր շրթներկը երբեմն հետքեր է թողնում հագուստի վրա: Դրանից ազատվելու համար կարող եք մազերի համար նախատեսված լաքն օգտագործել:
14. Եթե կորցրել եք ականջօղերն ամրացնելու համար նախատեսված միջոցները, ապա կարող եք ռետին օգտագործել: 15. Եթե ակնոցը լայնացել է, այն կարող եք ֆիքսել եղունգների համար նախատեսված անգույն լաքով: 16. Զամշից կոշիկների վրայից կեղտը կարող եք հեռացնել ռետինի միջոցով: 17. Տոպրակները փակող միջոցները երբեմն կարող են օգտագործվել կոճակների փոխարեն: 18. Ջինսե տաբատի կոճակին երբեմն կարող են փոխարինել գրենական պիտույքները: