Նաիրա Մովսիսյան քաշի խնդիր չունենալու, վիրուսային այս շրջանում իր և դստեր սննդակարգին հետևել մասին

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն ամենայն լրջությամբ ու խնամքով է վերաբերվում իր սննդակարգին: Հատկապես վիրուսային այս շրջանում դերասանուհին փորձում է և՛ իր, և՛ դստեր համար վիտամինացված սնունդ պատրաստել: Tert.am Life-ի հետ զրույցում Նաիրան նշեց, որ այս ընթացքում ավելորդ քաշի խնդիր չունի, սակայն շարունակում է հետևել սննդակարգին: Նա կշռում է 75 կգ՝ 1.68 սմ հասակով:

«Ամենաշատը կշռել եմ բալիկիս ծննդից հետո՝ 98 կգ, իսկ ամենաքիչը՝ 61 կգ: Հիմա քաշս ճիշտ տեղին է՝ 75կգ: Վիրուսների կանխարգելման համար փորձում ենք ճիշտ սնունդ օգտագործել: Ճիշտ սնվելը շատ կարևոր է, որպեսզի թերի սննդակարգի հետևանքով իմունիտետի խնդիր չառաջանա: Ներկայում նիհարելու համար սննդակարգերով մեզ տանջելու ժամանակը չէ: Հատկապես, որ իմ դեպքում, քաշ հավաքելն ու կորցնելը շատ հեշտ է: Ամենադժվարը կամքի ուժ ձեռք բերելն ու սկսելն է: Իմ մեջ վերլուծում եմ ու հասկանում, որ հարցը ոչ թե արտաքին տեսքն է, այլ առողջությունը»,-ասաց դերասանուհին:

Նաիրան նշեց, որ շատ արագ քաշ է կորցնում, նույն արագությամբ էլ կարողանում է քաշ հավաքել, սակայն մոտիվացիայի հարցում ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: «Յուրաքանչյուր տեսանկյունից սարսափելի բարդ մոտիվացվող մարդ եմ: Բացի ինձնից ոչ ոք չի կարող մոտիվացնել ինձ: Երբ մարդն իր աուրան փակում է, ոչ մի կերպ հնարավոր չէ մոտիվանալ:

Պետք է ինքնուրույն հասկանալ՝ դա քեզ անհրաժե՞շտ է, թե ոչ, միայն այդ դեպքում կարող ես ոգեշնչվել ու գործի անցնել,-ասաց Նաիրան՝ հավելելով, որ ժամանակի ընթացքում սովորել է իրեն սիրել և ընդունել ամեն կառուցվածքի դեպքում,- Ուղղակի պետք է գիտակցել, որ քանի դեռ մենք մեզ չենք սիրում, որևէ մեկը չի սիրելու:

Ես իմ անձի հանդեպ սեր միշտ ունեցել եմ, շրջապատող մարդիկ էլ նպաստել են արտաքինս սիրելուն: Այս դեպքում ևս սահմանը պետք է իմանալ և դա առիթ չդարձնել, օրինակ, առողջությունը բարձիթողի անելու համար: Ցանկացած պարագայում պետք է առաջին պլան բերել առողջությունը»: Դերասանուհու խոսքով՝ իր վատ սովորոթյունը միայն ալկոհոլի օգտագործումն է, որից հեշտությամբ ազատվում է, երբ փորձում է նիհարել: Նաիրան նշեց, որ գրագետ նիհարելն ամենակարևորն է:

«Շատ աղջիկներ լսում են, որ միայն մածուն և հնդկաձավար ուտելով կարող են քաշ կորցնել: Սա իսկապես թյուր ինֆորմացիա է, որովհետև մեր օրգանիզմին վիտամիններ են պետք: Իսկ այդպես մարդն իր օրգանիզմը հյուծում է: Պետք է ուղղակի չալարել և քնելուց առաջ հաջորդ օրվա համար ուտելիք պատրաստել:

Այսպիսիով՝ կարելի է ամբողջ օրը փոքր չափաբաժիններով, սակայն ճիշտ հաճախականությամբ ուտել: Ես միշտ ուտելով եմ նիհարում, ոչ թե քաղցած մնալով: Ես բավականին շատ բաղադրատոմսեր եմ հավաքել, որոնց միջոցով հնարավոր է և՛ համեղ ուտել, և՛ քաշի խնդիր չունենալ: Ուտելիքից պետք է բավականություն ստանալ և նիհարել»,- նշեց Նաիրան:

Հեղինակ Զառա Ղազարյան։ Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика