Նախարարությունը սուր շնչառական վարակների տարածվածության մասին

Օրական կտրվածքով իրականացվող համաճարակաբանական դիտարկումների արդյունքները փաստում են,որ սուր շնչառական վարակներով դեպքերն այսօր ունեն նվազման միտում: Նվազումն արձանագրվում է բոլոր ցուցանիշներով,մասնավորապես թե ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության թե շտապ օգնության կանչերում և թե հոսպիտալացումներում:Այդ մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից։Հարկ է նշել որ դեռևս հոսպիտալացված դեպքերի 92,1%ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները՝Երևանի մանկական հիվանդանոցներում:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն`այսօր հանրապետությունում շարունակվում է գրիպի Բ տեսակի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակների շրջանառությունը:Շարունակվում են նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի միջոցառումները: Հաշվի առնելով հիվանդությանը բնորոշ կասկածելի ախտանշանները և պացիենտների ուղևորության վերհուշը`իրականացվել է 162 նմուշի լաբորատոր հետազոտություն:Այս պահի դրությամբ միայն 1-ի արդյունքն է դրական:Բժիշկների գնահատմամբ`հիվանդի ինքնազգացողությունը բավարար է:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика