Ընդունված է մտածել, որ յուրաքանչյուրի հոգին ունի իր ներքին երաժշտությունը Նայեք նկարին և ընտրեք ձեր նախընտրած երաժշտական գործիքը, իսկ նշանակությունը կարդացեք ներքևում.
Եթե ընտրել եք ջութակը Ձեր հոգին մանուշակագույն է: Դուք բարի ու խոցելի եք: Նման մարդիկ այնքան բարի հոգու տեր են, որ ուրիշների մասին ավելի շատ են մտածում, քան իրենց:Նրանց հիմնական հատկանիշներից մեկը քնքշությունն է: Մանուշակագույն հոգի ունեցողներ կարողանում են կանխազգալ ապագան:
Եթե ընտրել եք դաշնամուրը Ձեր հոգու գույնը դեղին է: Դուք արևի նման ջերմ եք և մեծահոգի: Շատ հուզական եք, սակյան տարիքի հետ կարողանում եք վերահսկել ձեզ հույզերը: Նման հոգու տեր մարդիկ լավ ղեկավարներ, մանկավարժներ ու բժիշկներ են դառնում:
Եթե ընտրել եք ֆլեյտանՁեր հոգու գույնը կանաչ է: Դուք երեխային նման մաքուր ու երիտասարդ հոգի ունեք: Նման մարդիկ իրենց տարիքից երիտասարդ են երևում և շատ հիշվող հայացք ունեն:Այս մարդիկ հիանալի դերասաններ, գրողներ, երաժիշտներ և պարողներ են դառնում:
Եթե ընտրել եք սաքսոֆոնը Ձեր հոգու գույնը սպիտակն : Քանի որ սպիտակը մյուս բոլոր գույների սինթեզն է, ապա այս մարդիկ մի շարք հատկությունների խտացում են: Նրանց հետ կարող եք տարիներով ապրել, սակայն մինչև վերջ չբացահայտել:Այս մարդիկ կյանքի տարբեր ուղիներ են ընտրում, սակայն այն առանց հետաքրքրությունների չի անցնում: