Նապոլեոնի սիրահարներին դուր կգա այս բաղադրատոմսը

Այս տորթը Նապոլեոնի լավագույն տարբերակն է: Անհրաժեշտ է ընդամենը 3 բաղադրիչ և կես ժամ ժամանակ: Արդյունքում կունենաք նուրբ, փափուկ, օդային աղանդեր: Այսպիսի տորթը դուր կգա բոլոր քաղցրակերներին: Անպայման փորձեք պատրաստել:

Անհրաժեշտ բաղադրիչներ. առանց խմորիչի շերտավոր խմոր՝ 450գ

Կրեմի համար.

  • սերուցք 30%՝ 400մլ
  • խտացրած կաթ՝ 0,5 տուփ
  • ցանկության դեպքում կարելի է նաև վանիլին ավելացնել

Պատրաստման եղանակ.

  • Խմորը հալեցնել, ուղղանկյունաձև գրտնակել և կտրատել երկար գծերի՝ մոտ 1-1,5 սմ լայնությամբ:
  • Թխել 220 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 12-15 րոպե, մինչ կարմրելը:
  • Կրեմի համար հարել սերուցքը, քիչ-քիչ ավելացնել խտացրած կաթը:
  • Ափսեի մեջ մի քիչ կրեմ քսել:
  • Առաջին շերտով դնել սառած ձողիները, հետո կրեմ քսել: Եվ այդպես շարունակ: 3 ճ.գ. կրեմ և 2-3 հատ ձողիկ թողնել զարդարելու համար:
  • Տորթը 12 ժամով թողնել սառնարանում:
  • Մատուցելուց առաջ տորթին քսել կրեմը և փշուր լցնել:

Բարի ախորժակ…

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика