Օրգանիզմի ծերացումը բնական գործընթաց է, որից խուսափել չի հաջողվի անգամ ճիշտ խնամքի դեպքում, սակայն, այնուամենայնիվ, կան որոշ միջոցներ, որոնք կարող են օգնել հնարավորինս երկար պահպանել երիտասարդությունն ու մաշկի թարմությունը: Մասնագետները ներկայացրել են այն արդյունավետ միջոցները որոնք կօգնեն պայքարել կնճիռների դեմ և կհարթեցնեն մաշկը:
Կնճիռների դեմ պայքարի համար շատ արդյունավետ կարող են լինել ինտենսիվ խոնավացնող միջոցները, որոնց շնորհիվ մաշկն ավելի նուրբ ու պիրկ է դառնում: Մաշկը նրբորեն շերտազատող միջոցների կիրառումը նույնպես նվազեցնում է ծերացման նշանները, քանի որ օգնում է ազատվել մաշկի խամրածությունից ու պիգմենտային հետքերից:
Մաշկի երիտասարդության պահպանման հարցում ամենաարդյունավետ բաղադրիչներից մեկը ռետինոլն է: Այն արագացնում է բջիջների փոխանակության գործընթացը, ինչի շնորհիվ դրանք սկսում են ավելի ակտիվ կերպով բազմանալ: Ընդ որում՝ սա օգնում է լուծել ոչ միայն կնճիռների, այլև բշտիկների խնդիրը: Մասնագետների կարծիքով՝ ռետինոլը նպաստում է կոլագենի արտադրությանը, իսկ այս տարրը շատ կարևոր է մաշկի առաձգականության ու երիտասարդության պահպանման համար:
Շատ օգտակար է նաև կաթնաթթուն, որը գործում է որպես արդյունավետ շերտազատող միջոց: Այն մաքրում է կեղտը, ազատում է մահացած բջիջներից ու բարենպաստ ազդեցություն է ունենում զգայուն մաշկի վրա: Ամերիկացի մաշկաբանները կարծում են, որ կաթնաթթուն լավագույն խնամող միջոցն է չոր մաշկի համար, ուստի զարմանալի չէ, որ այն հաճախ է նշանակվում կանանց:
Բացի այդ, շատ արդյունավետ են նաև արևապաշտպան քսուքները, սակայն դրանք ընտրելիս հարկավոր է նախապատվությունը տալ հնարավորինս բարձր պաշտպանություն ապահովող միջոցներին, որոնք նվազեցնում են ինչպես UVB ճառագայթների, այնպես էլ UVA ճառագայթների վնասակար ազդեցությունը: Մասնագետները խորհուրդ են տալիս չմոռանալ նաև հիալուրոնաթթվի մասին, որը համարվում է բավական արդյունավետ հակատարիքային միջոց, սակայն նախազգուշացնում են, որ դրա ազդեցությունը պահպանվում է առավելագույնը 12 ժամ, գրում է actualnews.org կայքը:
աղբյուր