Ներկայացնում ենք արքայական տորթի պարզ բաղադրատոմս:

EnterTrain-ը ներկայացնում է արքայական տորթի պարզ բաղադրատոմս:

Բաղադրիչները՝

  • Ցորենի ալյուր՝ 2 բաժակ
  • Շաքարավազ՝ 2 բաժակ
  • Թթվասեր՝ 300 գ.
  • Խտացրած կաթ՝ 0,5 բաժակ
  • Եփած խտացրած կաթ՝ 0,5 բաժակ
  • Կարագ՝ 250 գ.
  • Հունական ընկույզղ՝ 40 հատ

1. Խառնեք ալյուրը, 200 գ. թթվասեր, 1 բաժակ շաքարավազ, քացախով հագեցած սոդա, կես աման չեփած խտացրած կաթ և 1 ճ. գ. կակաո: 2. Ստացված խառնուրդը լցրեք թխելու ամանի մեջ և դրեք մինչև 200 աստիճան տաքացված ջեռոցը: Եփեք մոտ 40 րոպե: Դրա պատրաստ լինելը կարելի է ատամի փայտով ստուգել: 3. Պատրաստի հիմքը թողեք սառչի և բաժանեք երկու հավասար մասի:

4. Պատրաստեք կրեմը: Դրա համար հալեցրեք 200 գ. կարագ, ավելացրեք եփած խտացրած կաթ և հարեք: 5. Հետո տապակեք մանրացված ընկույզը և լցրեք կրեմի մեջ: 6. Սառեցված հիմքերի վրա կրեմ քսեք: 7. Պատրաստում ենք գլազուրը: Խառնեք 1 բաժակ շաքարավազ, 1 ճ. գ. կակաո, 4 ճ. գ. թթվասեր և 50 գ, կարագ: Եփեք մարմանդ կրակի վրա 5-7 րոպե և լցրեք տորթի վրա: 8. Թողեք կրեմը ներծծվի տորթի մեջ:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика