Ներկայացնում ենք ինչու է անհրաժեշտ թրջել նուշ օգտագործել

Նուշը համարվում է Е վիտամինի, կալցիումի, մագնիումի, ցինկի և օմեգա-3 ճարպաթթուների հիանալի աղբյուր: Նրանից որքան հնարավոր է շատ օգուտ ստանալու համար, անհրաժեշտ է այն նախապես թրջել ջրում ողջ գիշեր, այնուհետև ուտել: Իսկ ինչու է անհրաժեշտ թրջել նուշը: Նշի կեղևում պարունակվում են ֆերմենտի ինհիբատորներ, որոնք արգելակում են տարբեր հիվանդությունների զարգացումը, և հենց թրջելու շնորհիվ այդ ինհիբատորները սկսում են գործել:

Թրջած նուշը կանոնավորում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը: Նուշը պարունակում է նյութեր, որոնք շատ կարևոր են սրտին, մագնիումը կանխում է սրտի նոպայի առաջացումը, իսկ Е վիտամինը կանխում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացումը: Եթե դուք հոգնածություն եք զգում և դեռ գործեր ունեք, որոնք պետք է ավարտին հասցնեք, մի քանի հատ թրջած նուշ կերեք, դրանք կապահովեն էներգիայով և կարագացնեն նյութափոխանակությունը:

Թրջած նուշը իջեցնում է վատ խոլեստերինի մակարդակը: Վատ խոլեստերինի մակարդակն արյան մեջ նվազում է Е վիտամինի և կալցիումի պարունակության շնորհիվ: Նուշը խթանում է ուղեղի աշխատանքը: Նշի մեջ պարունակվող ռիբոֆլավինը և Լ-կարնիտինը օգնում են ուղեղին ավելի լավ աշխատել: Թրջած նշի օգտագործումը կանխում է Ալցհեյմերի հիվանդության զարգացումը: Թրջած նուշը օգտակար է ոսկորներին, այն ամրապնդում է դրանք, կարող է հանել մկանների ցավը:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика