Բժիշկները ներկայացրել են հինգ ամենաանարդյունավետ և անգամ վտանգավոր դեղամիջոցները, որոնք մարդիկ սովորաբար պահում են դեղատուփում և հաճախ են կիրառում: Մասնագետների խոսքով՝ այդ դեղերի գործածությունը ոչ միայն չի օգնի արագ ապաքինվել, այլև կարող է վտանգավոր բարդություններ առաջացնել:
Անարդյունավետ դեղորայքի ցանկում առաջինը մասնագետները նշում են հակավիրուսային դեղամիջոցները: Նման դեղերի գործածության կարիքը չկա, քանի որ մրսածության ու սուր վարակիչ շնչառական այլ հիվանդությունների դեպքում օրգանիզմը սովորաբար ինքնուրույն հաղթահարում է վիրուսը մի քանի օրում:
Անարդյունավետ են նաև հազի դեմ դեղամիջոցները, որոնց գործածությունը կարող է անգամ վտանգավոր լինել: Բանն այն է, որ օրգանիզմը հազի միջոցով փորձում է մաքրել թոքերը, իսկ դեղամիջոցներով հազը մեղմելու դեպքում լորձը կարող է մնալ թոքերում, ինչը կհանգեցնի թոքաբորբի կամ բրոնխաբորբի զարգացման:
Մասնագետները խորհուրդ չեն տալիս օգտագործել նաև խորխաբեր միջոցներ, քանի որ նմանատիպ ազդեցությամբ են օժտված նաև կիտրոնով կամ մեղրով թեյերը, որոնք չեն առաջացնում կողմնակի բարդություններ: Անարդյունավետ է նաև ակտիվացված ածուխը, որը համարվում է օրգանիզմը տոքսիններից մաքրող միջոց, մինչդեռ ալկոհոլային թունավորման դեպքում այս դեղամիջոցը բացարձակապես անարդյունավետ է:Բացի այդ, հարկավոր է խուսափել նաև սրտի աշխատանքի կարգավորման համար նախատեսված կաթիլներից, քանի որ դրանց բաղադրության մեջ պարունակվում է վտանգավոր նյութ՝ ֆենոբարբիտալ, որի հաճախակի գործածությունը կարող է հանգեցնել անքնության ու ընկճախտի զարգացման:
Նյութի աղբյուր