Վիտամին D-ն մեր օրգանիզմի համար ամենակարևոր սննդանյութերից է: Այն այնքան կարևոր է, որ դրա բացակայությունը կարող է մի շարք հիվանդությունների հանգեցնել:
Գրիպ Վիտամին D-ն ուժեղացնում է իմունային համակարգը, ուստի դրա բացակայությունը կարող է հանգեցնել իմունային համակարգի թուլացման և գրիպի և վարակների ռիսկի մեծացման: Արյան բարձր ճնշում Ուսումնասիրության համաձայն՝ Արյան բարձր ճնշում ունեցող մարդիկ իրենց ավելի լավ են զգում վիտամին D ընդունելուց հետո:
Քաղցկեղ Վիտամին D-ի պակասը կապած էր քաղցկեղի մի քանի տեսակների՝ կրծքագեղձի, շագանակագեղձի, ձվարանների, ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հետ: Ուսումնասիրությունների համաձայն՝ վիտամին D-ի բավարար մակարդակ ունեցող մարդիկ ավելի կայուն են այդ հիվանդության նկատմամբ:
Կարիես և բերանի խոռոչի և ատամների այլ հիվանդություններ Վիտամին D-ի պակասը կարող է մեծացնել կարիեսի առաջացման ռիսկը: IBS (աղիների բորբոքային հիվանդություն) Հնդկաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ կապ կա մարսողական խնդիրների՝ Կրոնի հիվանդության, IBS-ի և խոցային կոլիտի ու վիտամին D-ի պակասի միջև:
2-րդ տիպի դիաբետ Վիտամին D-ի քանակն օպտիմալ մակարդակի վրա պահելով՝ կնվազեցնեք 2-րդ տիպի դիաբետի ռիսկը:Ռևմատոիդ արթրիտ Եթե տառապում եք մշտական հոդացավից, կարող եք ստուգել վիտամին D-ի մակարդակը։ Ասթմա Թեև գիտությունը ստույգ չգիտի ասթմայի առաջացման պատճառները, որոշ ուսումնասիրություններ ցույց տվեցին, որ շնչառական հիվանդությունները կապված են վիտամին D-ի ցածր մակարդակի հետ: Հաճախ զբոսնեք մաքուր օդին, հատկապես արևոտ օրերին, եթե ուզում եք վիտամին D-ի դեղամիջոցներ ընդունել, պարտադիր բժշկի հետ խորհրդակցեք: Վիտամին D-ի պակասն արյան հետազոտությամբ է պարզվում: