Ներկայացնում ենք 2020 թվականի Երկվորյակի հորոսկոպը

Ներկայացնում ենք 2020 թվականի Երկվորյակի հորոսկոպը, որը խոստանում է իրադարձությունների վառ շրջադարձ, բազմաթիվ ծանոթություններ և գործնական հանդիպումներ: Դուք ոչ մի րոպե նստած չեք մնա, քանի որ ճամփորդելու եք, շփվելու տարբեր մարդկանց հետ և նոր ծանոթություններ հաստատելու: Առնետի տարում միայնակ Երկվորյակները կմոռանան այն մասին, որ ինչ-որ մի ժամանակ ոչ ոքի պետք չեն եղել, ընդհակառակը, հակառակ սեռն այնպիսի ուշադրությամբ ձեզ կպարուրի, որ կուզենաք անմիջապես ամուր հարաբերություններ և ընտանիք կազմել:

2020 թվականին բազմաթիվ հեռանկարներ կլինեն տարբեր ոլորտներում. կառչեք դրանցից երկու ձեռքով: Աստղերը խորհուրդ են տալիս ամռանն արձակուրդ վերցնել և ծով կամ առողջարան մեկնել: Պետք չէ շատ լարվել, նույնիսկ եթե շատ ծանրաբեռնված եք աշխատանքով: Առնետի տարում կարող եք համարձակ կերպով փոխել ձեր իմիջը, ավելի հաճախ այցելել կոսմետոլոգի և ոճաբանի: Արտաքինը ձեզ ինքնավստահություն կտա և դրական լիցքեր: Աշնանը հետաքրքիր և եկամտաբեր աշխատանք կառաջարկի ձեր հին ընկերը: Ոչնչից մի հրաժարվեք, սա ապագայում լուրջ նյութական օգուտ կբերի ձեզ:

Սեր և ընտանիք 2020 թվականը հրաշալի և ռոմանտիկ ժամանակածրջան է խոստանում, սակայն անձնական ոլորտում շատ իրավիճակներ ձեր նախաձեռնությունից են կախված լինելու: Վստահեք մարդկանց, մի փորփրեք, որպեսզի ձեր հոգում հանգստությունը և հարմարավետությունը բույն դնեն: Եթե դուք արդեն ընտրյալ ունեք, ձեզ միայն պետք է զգայական և նուրբ լինեք: Ամուսնացած Երկվորյակները հաճախ կտառապեն խանդից և դա սարսափելի է, քանի որ իրական որևէ պատճառ չկա: Դրանով դուք միայն կվանեք ձեր կողակցին: Հակառակ դեպքում դիմեք հոգեբանի, եթե չեք կարողանում վերահսկել ձեզ:

Սիրո հորոսկոպը Երկվորյակին անմոռանալի հանդիպում է կանխատեսում: Սակայն եթե ավելորդ հպարտություն ցուցաբերեք, ձեզ մոտ ոչինչ չի ստացվի: Ոմանց մոտ հարաբերությունները շատ բուռն կզարգանան. դուք կամ միասին կմնաք, կամ կբաժանվեք, երրորդ տարբերակ չի լինի: Մեծ փոփոխություններ են սպասվում Երկվորյակներին տարվա վերջին, երբ անձնական կյանքը դրական ուղղվածություն կստանա: Դուք չեք էլ հասցնի աչք թարթել և կդառնաք ինչ-որ մեկի կինը կամ ամուսինը և նոր բնակարան կտեղափոխվեք:

Ֆինանսներ 2020 թվականի աստղագուշակւ խորհուրդ է տալիս զգույշ և խիստ լինել ինքներդ ձեր նկատմամբ, որպեսզի չծախսեք ձեր բոլոր կուտակած միջոցները: Մի գնեք այն ամենը, ինչ տեսնում եք խանութում: Լրացուցիչ եկամուտ է սպասվում նրանց, ովքեր սեփական բիզնեսով, դիզայնով և անշարժ գույքի վաճառքով են զբաղվում: Տարվա սկզբին Երկվորյակները պետք է անվերջ խնայեն: Միայն այդ կերպ կկարողանաք պահպանել կայուն բյուջեն: Հրաժարվեք ճամփորդություններից, կամ ավելի շուտ դրանք տեղափոխեք գարնան կամ ամռան ամիսներին: Թանկ իրերը ձեզ համար չեն, սահմանափակվեք անհրաժեշտ իրերով: 2020 թվականը Երկվորյակներին նոր պաշտոն է խոստանում, եթե այդ նույն վայրում արդեն 10 տարուց ավելի եք աշխատում: 2020 թվականին չափավոր ազարտ ունեցող Երկվորյակները կարող է վիճակախաղով մեծ գումար շահեն:

Կարիերա 2020 թվականը Երկվորյակներին կարիերայի մեծ աճ չեն խոստանում, սակայն դրա նախանշաններն արդեն տեսանելի կարող են դառնալ: Հնարավոր են փաստաթղթային սխալներ, այդ պատճառով ոչ ոքի մի վստահեք տնօրինել ձեր փողերը և ձեր փոխարեն փաստաթղթեր ստորագրել: Առնետի տարում պետք է զգոն լինեք և կշռադատված, եթե հարցը վերաբերում է աշխատանքին և ֆինանսներին: Հնարավոր են հետաքրքիր գործուղումներ գարնան վերջին կամ ամռանը: Հետևեք ավելի փորձառու գործընկերների խորհուրդներին, հատկապես եթե ձեզ ինչ-որ շատ կարևոր հանձնարարություն են տվել: Կարիերան հաջող ընթացք կունենա նրանց մոտ, ովքեր կշռադատում են ամեն մի քայլը: Եթե դուք ճիշտ անեք ձեր գործը և մրցակիցներին էլ համոզեք ձեր ճշմարտացիության մեջ, ապա հաջողությունը երաշխավորված է:

Առողջություն Երկվորյակները Առնետի տարում բազմաթիվ առողջական խնդիրներ կարող է ունենան: Հիշեք որ պետք է ժամանակին դիմել բժշկի, հակառակ դեպքում բուժումը կարող է շատ երկար տևել: Առաջին պլանում պետք է լինի մարզանքն ու առողջ սնունդը: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է բերել վնասվածքների և գերլարվածության, այդ պատճառով զգույշ եղեք մարզասրահում մարզվելիս: 2020թվականին առանձնակի ուշադրություն կպահանջի հոգեկան առողջությունը: Եթե սթրեսային իրավիճակներ եք ունենում, ապա ամեն բանի լավատեսորեն վերաբերվեք: Վիտամիններ, խոտաբույսեր և հանգստացնող դեղամիջոցներ օգտագործեք ձեր ընդհանուր վիճակը բարելավելու համար: Ձեր քաշը պահպանելու համար հետևեք սննդակարգին և ցածր կալորիականությամբ մթերքներ օգտագործեք:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика