Շատ արդյունավետ ու հասանելի միջոցներ կոշտուկներից ազատվելու համար

Կոշտուկները բավական ցավոտ նորագոյացություններ են, որոնք առաջանում են վերնամաշկի կոշտացման հետևանքով և կարող են խիստ բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա:Դրանց առաջացման պատճառ կարող է դառնալ վատ քայլվածքը, անհարմար կոշիկը, մաշկի մշտական շփումն ու անգամ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ուստի զարմանալի չէ,որ սա բավական տարածված երևույթ է:Այս նորագոյացությունները կարող են բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար, սակայն բարեբախտաբար կան դրանցից ազատվելու շատ արդյունավետ ու հասանելի միջոցներ, որոնք չեն առաջացնում կողմնակի բարդություններ և չեն պահանջում մեծ ջանքեր: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից երկուսը

Հում կարտոֆիլը մանր քերիչով մանրացել ու խյուս դարձնել, այնուհետև քսել խյուսը մաքուր կտորին, դնել կոմպրեսը կոշտուկին ու թողնել ամբողջ գիշեր: Առավոտյան հանել կոմպրեսը, լվանալ ոտքերը մաքուր ջրով և փորձել պեմզայի քարով հնարավորինս քերել ու հեռացնել փափկած կոշտուկը:Ցավոտ ու տհաճ կոշտուկների դեմ պայքարի արդյունավետ միջոց կարող է լինել նաև սալորաչիրը: Հարկավոր է մի քանի սալորաչիրը դնել կաթի մեջ և մի փոքր եփել, այնուհետև գոլ ու փափկած չրերը դնել կոշտուկին ու ամրացնել: Որոշ ժամանակ անց հանել կոմպրեսն ու փորձել պեմզայի քարով հնարավորինս հեռացնել փափկած կոշտուկը:Այս միջոցները կարող են կոշտուկի դեմ պայքարի արդյունավետ բնական միջոց լինել, սակայն եթե անգամ դրանք չեն օգնում ազատվել նորագոյացությունից, ապա ինքնաբուժությամբ զբաղվելու փոխարեն հարկավոր է դիմել բժշկին և հետևել նրա ցուցումներին:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика