Շատ գեղեցիկ տարբերակ Արքայախնձորի կտրատման և մատուցման համար

Արքայախնձորը հայտնի է որպես արևադարձային դիետիկ միրգ: Այն օգտագործում են թարմ վիճակում, դրանից խատրաստում են պահածոներ և հյութ, ինչպես նաև օգտագործում են հրուշակեղենի պատրաստման ժամանակ:Արքայախնձորը ծնունդով Բրազիլիայից է, որտեղից այն տարվել է այլ պետություններ: Արքայախնձորի պտուղները հիշեցնում են մեծ ձվաձև կոներ, որոնց քաշը հասնում է 1-2 կգ-ի: Նրանք հյութալի են, ունեն թթվաքաղցր համ և շատ բուրավետ են:

Արքայախնձոր հաճախ հանդիպում է ամանօրյա սեղաններին : Ամանորյա պատրաստություններն ընթանում եմ լիարժեք թափով: Տոնական սեղանին սովորաբար ներկայացված է այնպիսի էկզոտիկ «հյուր», ինչպիսին արքայախնձորն է: Գնել եք այն և չգիտե՞ք ինչպես գեղեցիկ մատուցել: Ներկայացվող տեսանյութը հենց Ձեզ համար է:Արևադարձային միրգը պետք է բաժանել 4 մասի, որից հետո մի մասն առանձնացնել կեղևից, կտրատել, որի արդյունքում կստացվեն եռանկյուն կտորներ: Դրանք կարելի է կեղևի վրա տեղավորել հետ ու առաջ դասավորությամբ: Արդյունքը հիանալի կստացվի:

Դիտեք տեսանյութը․

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NOR PORTAL
Яндекс.Метрика