Շատ պարզ և շատ համեղ մեքսիկական այս ֆասթ-ֆուդը սիրել են շատ տան տիրուհիներ ամբողջ աշխարհում՝ իր յուրահատկության համար. տափակ բլիթի մեջ կարելի է փաթաթել ցանկացած միջուկ:
Բաղադրիչները (6 բաժնեմաս).
- 1. Տափակ բլիթներ – 6 հատ․
- 2. Հավի փափկամիս – 600գ․
- 3. Բրինձ – 200գ․
- 4. Լոլիկ – 4 հատ․
- 5. Սոխ – 2 հատ․
- 6. Քաղցր պղպեղ – 3 հատ․
- 7. Պինդ պանիր – 150գ․
- 8. Համեմ, մաղադանոս – 1 փունջ․
- 9. Տոմատի մածուկ – 100գ․
Պատրաստման եղանակը.
1. Մանր կտրատել հավը, լոլիկը, սոխը և քաղցր պղպեղը:2. Տապակել հավը 10 րոպե:3. Տապակի մեջ ավելացնել բանջարեղենը, տոմատի մածուկը, աղ և պղպեղ, շոգեխաշել ցածր կրակի վրա 5 րոպե:4. Եփել բրինձը, ավելացնել արդեն պատրաստի խառնուրդին:5. Քերել պանիրը, մանր կտրատել կանաչին և ավելացնել հավի վրա:6. Միջուկը դնել բլիթի մի կողմի վրա և զգուշությամբ փաթաթել:
7. 2 կողմից տապակել փաթաթած բլիթները:8. Մատուցել սոուսով և թթվասերով։