Անհրաժեշտ բաղադրիչներ․
- Տավարի խճողակ – 500 գր․
- Կարտոֆիլ – 4 հատ․
- Լոլիկ – 4 հատ․
- Աղ, պղպեղ – ըստ ճաշակի․
- Սպագետի – 500 գր.
- Իտալական խոտեր – ըստ ճաշակի․
- Կանաչի – ըստ ճաշակի․
- Սև պղպեղ – ըստ ճաշակի․
Պատրաստման եղանակը․
1. Պատրաստեք խճողակը, ավելացրեք իտալական խոտեր և մի քիչ հունցեք, որպեսզի ավելի կպչուն դառնա։ 2. Սպագետիները հավասար բաժանեք (5 կամ 10 հատով), մսից կոտլետներ պատրաստեք և քյաբաի նման անցկացրեք սպագետիի վրա։ 3. Մաքրեք կարտոֆիլը, կտրատեք, նաև լոլիկը խորանարդիկներով կտրատեք և լցրեք թավայի մեջ։ Վրայից դրեք խճողակով սպագետիները, հետո ջուր լցրեք, այնպես, որ կիսով չափ ծածկի խճողակը։ 4. Եփեք կափարիչը փակ՝ մինչև կարտոֆիլը պատրաստ կլինի, իսկ վերջում աղ արեք և պղպեղ։ Մատուցելիս տոմատի սոուս լցրեք վրան։