Եթե եկել են անսպասելի հյուրեր, կամ պարզապես չեք սիրում երկար ժամանակ անցկացնել խոհանոցում, կարող եք պատրաստել այսպիսի թխվածք։ Բացի այդ, ընդամենը սպիտակ ջնարակով և գունավոր հատիկներով զարդարելով՝ կստանաք Սուրբ Զատիկի համար հրաշալի և շատ արագ կուլիչ։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- 100գ չամիչ
- 2 բաժակ ալյուր
- 1 բաժակ շաքարավազ
- 2 ձու
- 1 բաժակ մածուն
- 1ճ․գ․ կարագ
- 10գ փխրեցուցիչ
- վանիլին
Պատրաստման եղանակ․ Ձուն հարել խորը տարայի մեջ։ Ավելացնել մածունն ու շաքարավազը։ Հարել բլենդերով կամ հարիչով՝ ցածր արագությամբ։
Ալյուրը մաղել փխրեցուցիչի հետ միասին և մաս-մաս ավելացնել ձվային խառնուրդին։ Ավելացնել նաև չամիչը, հալացրած կարագը, խառնել գդալով։ Խմոր հունցել։
Ֆորմային ձեթ քսել, մեջը լցնել խմորը և ուղարկել տաքացրած ջեռոցը։ Թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 30-40 րոպե։ Պատրաստ լինելը սոտւգել փայտե չոփիկով։ Շաքարի փոշի ցանել և մատուցել։ Բարի ախորժակ։